Բրազիլիայի հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է կարիերան: Այդ մասին հայտնել է 37-ամյա հարձակվողի եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիսը, փոխանցում է Globo Esporte-ն:

Ռոնալդինյոյի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որից նա հեռացել էր 2015թ. սեպտեմբերին:

2002թ. աշխարհի չեմպիոնը դրանից հետո մասնակցել է բազմաթիվ ցուցադրական, բարեգործական հանդիպումների: 2017թ. փետրվարից նա «Բարսելոնայի» դեսպան է և ներկայացնում է կատալոնական ակումբը տարբեր միջոցառումներում: