Փետրվարի 11-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի մինչև ժամը 17:00:

Փոփոխությունն արվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից անձնագիր, նույնականացման քարտ, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումից հանելու, հաշվառման հասցեի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մինչև ժամը 18։00-ը դիմումներ ընդունելուց հետո էլեկտրոնային բազա մուտքագրումներ, այլ իրավասու մարմիներ հարցումներ կատարելու, ընդունված փաստաթղթերը արխիվացնելու, քարտադարաններում դասավորելու աշխատանքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը, որը էականորեն ազդում է մատուցվող ծառայության որակի վրա։

Ժամը 17:00-18:00-ն ընկած ժամանակահատվածը տրամադրվելու է տվյալ օրվա գործառութային պարտականությունները աշխատակիցների կողմից ավարտին հասցնելու համար։