Հայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ առաջիկա օրակարգին և քննարկվելիք հարցերին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,- ասվում է գրառման մեջ: