2019թ-ի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Նրան կօգնեն Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։

Արեգ Վաթյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը:

Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017թ-ին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն և Մալթան: