ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այս քննչական գործողությունը կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե Սարգսյանը, և թե Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:

ՀՔԾ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը: