Հնդկաստանը զենքի գնման 100 մլն դոլարանոց պայամանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ
Հնդկաստանը պայմանագիր է ստորագրել 72 400 ամերիկյան արտադրության SIG 716 ինքնաձիգ գնելու մասին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Հնդկական աղբյուրի տվյալներով՝ պայմանագրի արժեքը կկազմի 7 մլրդ ռուպի՝ մոտ 100 մլն դոլար:
7,62 մմ տրամաչափի SIG 716 ինքնաձիգերը մատակարարվելու են առանձին խմբաքանակներով 4 տարվա ընթացքում: Դրանք կփոխարինեն հնդկական արտադրության INSAS հրացաններին, որոնցից դժգոհում են զինվորականները:
Հիշեցնենք, որ Հնդկաստանն աշնանը С-400 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման պայմանագիր է կնքել նաև Ռուսաստանի հետ: Գործարքի գումարը գերազանցում է 5 մլրդ դոլար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում