Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան:

Երկրորդ մրցախաղում իսպանացի թենիսիստը 3 սեթում հաղթեց արգենտինացի Լեոնարդո Մայերին՝ 6:3, 6:4, 7:6: Մրցախաղը տևեց 2 ժամ 40 րոպե:

Երրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի բոսնիացի Դամիր Ջումհուրը:

Խորվաթ Իվո Կարլովիչը 5 սեթում դժվարությամբ հաղթանակ տարավ ճապոնացի Յուտի Սուգիտուի նկատմամբ: 4 ժամ 37 րոպե տևած մրցախաղում գրանցվեց 7:6 (7:3), 6:7 (3:7), 7:5, 4:6, 12:10 հաշիվը: Ընդ որում՝ Կարլովիչը դարձավ 53 էյսի հեղինակ՝ նման ցուցանիշ գրանցելով կարիերայում 6-րդ անգամ: Հաջորդ փուլում խորվաթ թենիսիստը կխաղա իտալացի Անդրեաս Սեպիի հետ: