«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչպես կարող են զինծառայողները վերջնականապես թողնեն ծխելը․

«Զինված ուժերում նորակոչիկը թող մտնի զորամաս ԱՀՏԱ գծով տեղակալը զինվորներին գերշահավետ առաջարկ
անի։ Այն զինվորը, որը կթողնի ծխելը և չի ծխի 22 ամիս, կզորացրվի իր զորացրման օրից 2 ամիս շուտ։ Բռնվեց ծխելուց վերջ անունը ջնջեք ու թող զորացրվի իր օրով։ Իսկ ո՞ր զինվորը չի ցանկանա զորացրվի ավելի վաղ, դրանից երջանիկ ու սպասողական բան չկա զինվորի համար, ահա ուրեմն մի ծխի՛ր։

Առողջ ապրելակերպը կթնդա ողջ զինված ուժերում։ Իսկ զորացրված տղերքը ովքեր իսկապես մտադրվել են թողնել ծխելը հանուն իրենց ընտանիքի կամ սիրած աղջկա կողքին երկու ամիս ավելի շուտ լինելու համար, դա կդարձնեն առիթ չեն ծխի, իսկ զորացրվելուց հետո երևի թե չեն էլ մտածի ծխելու մասին։ Այսպիսի տարօրինակ գաղափարներ են գալիս ռեժիսորների մոտ պարոն Torosyan ջան․․․ )»։

Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է և զբաղվելու է այս հարցով։