Փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: