Մոսկվայում սպանել և կողոպտել են «Ջոդաս Էքսպոիմ» դեղագործական ընկերության ղեկավար, հնդիկ գործարար Լումբա Ջիպոտին և նրա աշխատակցին: Այդ մասին հաղորդում է РЕН ТВ-ն` հղում անելով Ներքին գործերի նախարարությանը:

Ըստ աղբյուրի` միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Նիժեգորոդյան փողոցում: Ինչպես երևում է տեսանյութում, մի քանի հոգի հարձակվում են ավտոմեքենայից դուրս եկած երկու տղամարդու վրա և զենքից կրակոցներ արձակում:

Նշվում է, որ երկուսն էլ հրազենային մահացու վիրավորում են ստացել գլխի շրջանում: Հանցագործները գողացել են նաև նրանցից մեկի բջջային հեռախոսը և փախել դեպքի վայրից:

Ոստիկանությունը գործադրում է բոլոր միջոցները` նրանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ: