ԱՄՆ Նյու Մեքսիկա նահանգի Ալբուկերկե քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հինգշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի է ունեցել:

Հրաձգության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դպրոցի տարածքում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է, նրա գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Սյու Քլիվլենդ դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը տարհանվել են, ոստիկանության աշխատակիցներն ուսումնասիրել են դպրոցի ողջ տարածքը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պերկլենդ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունից ուղիղ մեկ տարի անց: Դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Կրուզը կրակ էր բացել աշակերտների և ուսուցիչների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 17 մարդ, ևս 15-ը վիրավորվել էր: Կրուզին մահապատիժ է սպառնում: