Այս օրերին Հայաստանում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Տավուշի մարզի սահմանակից տարածքներ այցելության մասին:

«Այսօր Հայաստան այցիս ամենատպավորիչ օրն էր: Շուրջ 100 կմ անցանք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Տավուշի մարզում: Շատ դիրքեր, խրամատներ, զինվորներ, ավերված գյուղեր, ադրբեջանական կողմի կրակոցներից տուժածների հետ զրույցներ»,- գրել է նա: