ԱՄՆՏեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի երկու օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկված ավիաչվերթների թիվը գերազանցել է հազարը: Այդ մասին, հաղորդվում է օդանավակայանների կայքում:

Չվերթների չեղարկումներն ու հետաձգումները վերաբերել են քաղաքի գլխավոր օդանավակայաններին՝ Ջորջ Բուշի անվան «Հյուսթոն Ինտերկոնտինենտալ» միջազգային օդանավակայանին և Ուիլյամ Պ. Հոբբիի անվան օդանավակայանին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Ինգա» փոթորկի մասին, որը մոլեգնել Է ԱՄՆ-ի հարավի Լուիզիանայի, Միսիսիպիի, Ալաբամայի, Թենեսիի, Ջորջիայի, Հարավային և Հյուսիսային Կարոլինայի, ինչպես նաև Քենթուքիի և Փենսիլվանիայի նահանգներում: Փոթորիկը հասել է նաև Տեխաս:

Ներկայում կարկուտով, ձյունով և անձրևով ուղեկցվող փոթորիկը շարժվում է դեպի արևելք: Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրություն է հայտարարել եղանակի կտրուկ վատանալու պատճառով: