Հայաստանում սանիտարական ավիացիայի ծառայություններ կներդրվեն:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ծառայության համար ուղղաթիռ է բերվում Մարսելից ՀՀ:

«Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս», - գրել է նախարարը: