ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում հանձնարարել է բանկային տոկոսադրույքների նվազեցման հարցը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցը քննարկել են:

«Պետք է գործադիրն ու ԿԲ-ն լրջորեն գործակցեն տոկասադրույքների նվազեցման մեր ռազմավարության մասով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ լուրջ անելիք ունի նաև Ազգային ժողովը: