Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է ինքնաթիռում գտնվող երեք մարդ՝ երկու օդաչու և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչը: Աjս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Իսպարտա նահանգում:

Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը: