Հարավային Կորեայի մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել օդի աղտոտման բարձր մակարդակի պատճառով:

Այդ մասին հայտնել է Սեուլի քաղաքապետարանը: Մթնոլորտի աղտոտվածությունը նվազեցնելու համար զույգ համարանիշներով մասնավոր ավտոմեքենաների սեփականատերերին հանձնարարված է ձեռնպահ մնալ ուղևորություններից:

Հունվարի 17-ին առավել մեծ բեռնվածությունների ժամերին քաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի անվճար: Մեգապոլիսի իշխանությունները նաև պարտավորեցրել են ութսուն պետական ձեռնարկությունների, որոնք գործունեությունն աղտոտում է օդը, կրճատել արտադրության ծավալը: Արտակարգ միջոցների կիրառումը քաղաքային բյուջեի վրա օրական նստում է 4,5 մլն դոլար, սակայն, ինչպես ցույց են տալիս մոնիթորինգի տվյալները, դրանք գործնականում ազդեցություն չեն ունենում բնապահպանական իրադրության վրա:

Այդ կապակցությամբ ընդդիմությունն արդեն քննադատել է պետական միջոցների նվազ արդյունավետ օգտագործումը: Օդերևութաբանների տվյալների համաձայն, օդում վնասակար միկրոմասնիկների խտությունն ավելի քան եռակի գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը: Գիտնականները հաշվել են, որ նման պայմաններում փողոցում մեկ ժամ գտնվելը առողջությանը հասցվող վնասի առումով հավասարազոր է 84 րոպեի ընթացքում ծխախոտի ծուխը ներս շնչելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: