Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում այս գիշեր 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հաղորդում է թուրքական DHA գործակալությունը:

Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Սարայ շրջանում: Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 11,25 մետր խորության վրա:

Աղբյուրը նշում է, որ ցնցումները զգացվել են նաև Վանի մեկ այլ՝ Օզալփ շրջանում և բնակչության շրջանում խուճապի պատճառ դարձել:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվել:

Նշենք, որ 2011թ-ի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացել էր 601 մարդ, տուժածների թիվը հասել էր 4152-ի: 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տևել էր 25 վայրկյան, հետագա օրերին տարբեր հետցնցումների հետևանքով զոհերի թիվը հասել էր 644-ի: