Starship բազմանգամյա օգտագործման տիեզերանավը, որի բարձրությունը 55 մ է, տիեզերք կուղևորվի 67 մ բարձրությամբ Super Heavy նավակրի հետ։

Գերհզոր տիեզերական սարքը կտեղավորի 100 ուղևոր և 150 տոննա բեռ։ Ընդ որում, նրան կարելի է կրկնակի օգտագործել։ Հենց Big Falcon Rocket-ը, ինչպես ի սկզբանե անվանվել էր տիեզերանավը, 2024թ․ կուղևորվի Մարս, եթե SpaceX-ը սեփական գրաֆիկն ունենա։

Փորձագետները նախագիծն արդեն լուրջ մարտահրավեր են անվանել ինժեներական մտքի և արդյունաբերության համար։

Ոմանք նշել են, որ առայժմ ոչ մեկին չէր հաջողվում ածխածնի մանրաթելերից այդ մասշտաբի կոստրուկցիա կառուցել։ Սակայն ավելի ուշ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը պատմել էր, որ դրա փոխարեն իր ընկերությունը չժանգոտող պողպատ կօգտագործի։ Նա պարզաբանել էր, որ դրա օգտագործումը շահավետ է բոլոր առումներով։ Մանրաթելերի կիլոգրամն արժի 200 դոլար՝ թափոնների հետ միասին, իսկ չժանգոտող մետաղը՝ ընդամենը 3 դոլար։ Բացի այդ, մետաղը շատ ավելի ամուր է և վնասվածքների հանդեպ կայուն, ինչպես նաև հալման բարձր ջերմաստիճան ունի։

Starship-ի ևս մեկ առանձնահատկությունը արտահոսքի համակարգն է։ Ջերմակայուն էկրանը, որը կծածկի տիեզերանավը, բաց կթողնի ջուրը կամ վառելիքը մակերևույթին մանր անցքերի միջոցով։ Այս տեխնոլոգիան կհովացնի տիեզերանավը մեծ արագությամբ մթնոլորտ մտնելիս։

Երկու նորույթներն էլ արդեն հետաքրքրել են փորձագետներին։ NASA-ի ինժեներ Ուոլտ Էնգենուլդը համարում է, որ Starship-ի առաջին թռիչքը ծանր փորձություն կլինի SpaceX-ի համար։ Այս մասին նա ասել է Business Insider-ին տված հարցազրույցում։

Գործակալությունը մինչ այժմ այդ թռիչքը համարում է Մարսի իրացման պատմության մեջ ամենամեծ փորձությունը։