Հայաստանի բոլոր առևտրային բանկերը 2018թ-ին պետական բյուջե են վճարել 48.6 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 20%-ով շատ է 2017թ-ի 40.4 մլրդ դրամի համեմատ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, բոլոր բանկերն ընդգրկվել են ՀՀ 1000 խոշոր հարկատուի ցուցակում:

2018թ-ին Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որը բյուջե է վճարել 6.1 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 52%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ավելի քան 6 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 44%-ով: