Ռումինիայի պետական TAROM ավիաընկերությունը 2019թ-ի ապրիլի 3-ից Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթներ կիրականացնի, հայտնում է ռումինական Wall Street թերթը:

Հետդարձով ավիատոմսերի գինը սկսվում է €175-ից:

Հիշեցնենք, որ 1996թ-ի մարտի 25-ին Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին: