ԻՊ գրոհայինների կողմից պայթեցված Հալեպի 40 նահատակների մայր տաճարում վերականգնումից հետո առաջին պատարագը կմատուցվի մարտ-ապրիլին:

«Իսլամական պետության» գրոհայինները հայկական եկեղեցին պայթեցրել էին 2015թ-ի ապրիլին՝ պայթուցիկ դնելով հիմքի տակ փորված ստորգետնյա թունելներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Աշխատանքների ծավալը հսկայական էր: Միջանցքն ամբողջությամբ ավերվել էր, հարկ եղավ այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, դրանք հավաքել և նորից շարել: Դա ամենաբարդն էր: Շենքի գրեթե 70 տոկոսը ավերված էր»,- ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:

Եկեղեցու նոր դռներն ու պատուհաններն արդեն տեղադրվել են, նստարանները բերվում են: Ճակատային մասն ամբողջությամբ վերականգնվել է, հարդարման աշխատանքներն ավարտին են մոտենում: