Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կժամանի Երևան:

ՀՀ և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր կստորագրեն՝ 2019թ-ին ՊՆ կառույցների միջև գործակցության վերաբերյալ, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի փոխադարձ այցեր, գործակցություն ռազմական կրթության և իրավունքի ոլորտներում:

Նշվում է, որ դա կլինի Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան նշանակումից հետո: