ՀՀ նոր օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթին մասնակցելու հայտեր կարող եք ուղարկել նշված հասցեներով՝ Բաղրամայն 19՝ ԱԺ Ա․Սիմոնյանի գրասենակ, Զարոբյան 3՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան [email protected]»,- ասվում է գրառման մեջ:

Սիմոնյանը հրապարակել է նաև աշխատանքային խմբի կազմը՝

Դանիել Երաժիշտ (дիրիժոր, երաժշտագետ), Տեր Ասողիկ (հոգևորական, Մայր Աթոռ), Արամ Սաթյան (Կոմպոզիտորների միության նախագահ), Ալեն Սիմոնյան (ԱԺ նախագահի տեղակալ), Էդվարդ Միլիտոնյան (Գրողների միության նախագահ), Նիկոլայ Կոստանյան (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն), Արմինե Գրիգորյան (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն), Հենրիկ Հովհաննիսյան (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր), Ֆելիքս Բախչինյան (գրականագետ), Դավիթ Գյուրջինյան (Լեզվի պետական կոմիտեի նախագահ):

Նշվում է նաև, որ աշխատանքային խմբի կազմը համալրվում է: