Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության հինգերորդ տուրի միանգամից երեք պարտիա արդյունավետ է ավարտվել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանել է առաջատարի դիրքը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հինգերորդ տուրի արդյունքները՝

Մանուել Պետրոսյան-Զավեն Անդրիասյան՝ 0:1,

Հայկ Մարտիրոսյան-Հովհաննես Գաբուզյան՝ 1:0,

Սամվել Տեր-Սահակյան-Տիգրան Պետրոսյան՝ 1:0,

Շանթ Սարգսյան-Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Հարությունյան՝ ոչ-ոքի, Արման Փաշիկյանն ազատ էր:

Մրցաշարային աղյուսակ՝

Հովհաննիսյան՝ 4 միավոր,

Փաշիկյան՝ 3,

Հարությունյան, Սարգսյան, Մարտիրոսյան՝ 2.5-ական,

Անդրիասյան, Տեր-Սահակյան, Մ. Պետրոսյան՝ 2-ական, Տ. Պետրոսյան, Գրիգորյան՝ 1.5-ական:

Այսօր վեցերորդ տուրում կհանդիպեն հետևյալ զույգերը`

Գաբուզյան-Տեր-Սահակյան,

Անդրիասյան-Մարտիրոսյան,

Հարությունյան-Պետրոսյան,

Գրիգորյան-Հովհաննիսյան,

Փաշիկյան-Սարգսյան զույգերը:

Պետրոսյանն ազատ է: