ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համաներման որոշումը 2016թ-ի հուլիսին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա չի տարածվի «անգամ մեկ առարկության դեպքում»:

Նա նշել է, որ եթե անձը մեղադրվում է, և կա բողոք, ապա նրա վրա համաներումը չի կարող տարածվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դեմ է զինված խմբավորման անդամների նկատմամբ համաներման կիրառմանը:

ՊՊԾ գնդի գրավման ընթացքում զոհված երեք ոստիկանի հարազատները նույնպես առարկել են նրանց նկատմամբ համաներում կիրառելուն: