«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր չի մասնակցել թիմի մարզմանը:

Հայազգի կիսապաշտպանը ժամանել է ակումբի մարզաբազա, սակայն այդպես էլ չի միացել խաղընկերներին և պարապմունք չի անցկացրել: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ֆուտբոլիստին ազատել է մարզումից, որպեսզի նա ժամանակ ունենա կարգավորելու «Արսենալ» տեղափոխվելու հարցերը, բացի այդ զերծ մնա վնասվածքից, որպեսզի կարողանա բուժզննում անցնել նոր ակումբում:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» պարզապես ժամանակի հարց է: ԶԼՄ-ները համոզված են, որ առաջիկա օրերին «կարմիր սատանաների» ֆուտբոլիստը կդառնա «զինագործ»:

«Իմ ամենասիրած թիմն «Արսենալն» է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակողական խաղը և արագությունը: Բացի այդ, Արսեն Վենգերը վստահում է երիտասարդներին և լավ արդյունքներ գրանցում, - ասել է Մխիթարյանը: