ԱՄՆ ներգաղթային և մաքսային ոստիկանությունը (ICE) նախատեսում է Սան Ֆրանցիսկոյում և Հյուսիսային Քալիֆորնիայի մյուս քաղաքներում անօրիանական ներգաղթյալների հայտնաբերման ուղղությամբ խոշորամասշտաբ արշավ իրականացնել։

ICE-ն մտադիր է ձերբակալել ավելի քան 1500 ներգաղթյալների: Ներգաղթային ոստիկանության պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել իրենց ծրագրերի հրապարակումը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել էր օրենք, որով Քալիֆորնիան հայտարարվել էր «ապաստան-նահանգ»: Այս օրենքը թույլ էր տալիս տեղական ոստիկանությանը և իշխանություններին չհամագործակցել ICE-ի հետ, այդ թվում՝ չթողնել նրանց արտաքսել անօրինականներին, որոնք քրեական հանցագործություն չեն կատարել։

ICE-ի ղեկավար Թոմաս Հոմանի խոսքով՝ Քալիֆորնիայի նահանգապետն իր որոշմամբ «տապալել է հասարակական անվտանգությունը»։