Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2015-2018թթ-ի ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 15 տարի: Անցած հուլիսին՝ իշխանափոխությունից հետո, Դանիելյանը հրաժարական էր տվել։