Դռնփակ դատական նիստում հրապարակվել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 20 մլն դրամ գրավով փոխարինելու պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։

Փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանը հերթական անգամ մերժել է իրենց միջնորդությունը, ինչը սպասելի էր:

Նշենք, որ երեկ կայացած դատական նիստում պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, ով սակայն այսօր մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։