Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Գյումրի քաղաքում՝ Գարեգին Նժդեհ պողոտայի վրա գտնվող հայտնի հանրակացարանը փլուզվել է:

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված շենքում, որը վթարային է, երկու ընտանիք է ապրում: