Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն օրեր առաջ Կարսի նահանգ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ պատրաստվում են Անիի ավերակներում 6-ամսյա պեղման ծրագիր իրականացնել:

«Ե՛վ գործընթացն ենք երկարացնելու, և՛ պեղումներում ներգրավելու ենք պրոֆեսիոնալ հնագետների ու արվեստագետների»,- հաղորդում է Թուրքիայի մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը, հայտնում է Yerkir.am-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Անիի ավերակներում Էրսոյը շրջայց է կատարել, եղել Տիգրան Հոնեցի, Մայր Կաթողիկե եկեղեցիներում և Մանուչարի մզկիթում, հանդիպել է Անիում վերականգնողական աշխատանքների և պեղումների ղեկավար Ֆահրիե Բահրամի հետ: Բայրամը նշել է, որ Անիի ավերակները ինչպես Կարսի նահանգի, այնպես էլ Թուրքիայի համար մեծ նշանակություն ունեն: