Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

«Այցը կայանալու է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,- ասվում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Սա Զուրաբիշվիլիի առաջին այցը կլինի Հայաստան նախագահի կարգավիճակում: