Հանրապետության տարածքում մարտի 4-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: