Հնդկաստանը փորձարկել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Հնդկաստանն իրականացրել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել: Այդ մասին հայտնել է The Times of India թերթը:
Հրթիռն ընդունակ է թիրախներ խոցել 5 հազար կմ հեռավորության վրա: Այդպիսով, դրա գործողության շառավիղն ընդգրկում է Չինաստանի հյուսիսային տարածքների մեծ մասը, նշում են հնդկական ԶԼՄ-ները:
Հրթիռն արձակվել է Օրիսայի նահանգի Աբդուլ Կալամ կղզու զինափորձարանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում