Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ 2008թ-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերն օգտագործվել են, հայտնում է «Առավոտը»:

«Փաստում եմ՝ ինչպես և պարոն Տոնոյանը, այո, բանակն օգտագործվել է: Բայց բանակը չի կիրառվել: Սրանք տարբեր հասկացություններ են, որոնք մեր Հատուկ քննչական ծառայությունը հաջողությամբ մանիպուլացնելով օգտագործում է: Այո, բանակն արտակարգ դրության ռեժիմի իրացման ժամանակ օգտագործվել է՝ դա փաստ է, և դա ոչ ոք չի ժխտում», - ասել է Սողոմոնյանը: