Առաջին ալիքի «Վրաստանի աստղ» երաժշտական շոուի հաղթողը դարձել Է Օթո Նեմսաձեն:

Մեգաշոուի հաղթողը Վրաստանի անունից Իսրայելում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմեկնի Ռոման Գիորգաձեի «Միշտ առաջ գնա» երգով, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:

Մեգաշոուի հաղթողին որոշել են հեռուստադիտողները. Առաջին ալիքի հանդիսատեսները Օթո Նեմսաձեի օգտին քվեարկել են հեռախոսազանգերով, տեքստային հաղորդագրություններով և Facebook Messenger-ում: «Վրաստանի աստղ» մրցույթի եզրափակիչի մասնակիցներն են եղել Լիզա Կալանդիան, Օթո Նեմսաձեն, Գեորգի Նակաշիձեն և Գեորգի Պրուիձեն: Հեռուստադիտողների ամենաշատ ձայները հավաքել Է Օթո Նեմսաձեն: