ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ շարունակվում են Ասկերանի բերդի՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի ձախակողմյան հատվածի վերականգնման աշխատանքները:

Այս մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բերդի վերականգնման աշխատանքներն սկսվել են 2018թ-ից: Ընթացքի մեջ են բերդի պատերի և աշտարակների վերականգնման աշխատանքները: Սկսվել են նաև դեպի բերդի մուտքը տանող աստիճանների կառուցումը:

Ա. Գրիգորյանն ընդգծել է նաև, որ բերդի վերականգնման նպատակը հուշարձանի պահպանումն է, ինչպես նաև զբոսաշրջիկների համար տեսարժան վայրն էլ ավելի գեղեցիկ դարձնելը։