Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքում ընթացքի մեջ են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները: Այս մասին ասել է Կոլխոզաշենի համայնքի ղեկավար Ալիկ Ավանեսյանը: Գրում է artsakhpress.am-ը։

Նրա խոսքով՝ 2017թ-ին գյուղում իրականացվել է 3000 քառ./մ ճանապարհների սալապատում, իսկ 2018թ-ին՝ 700:

«Ըստ ԱՀ կառավարության ծրագրի՝ ընդհանուր առմամբ դեռևս պետք է իրականացվի 1800 գծամետր ճանապարհի սալապատում»,- նշել է համայնքի ղեկավարը: