Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` խուլիգանության հատկանիշներով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)»։

Բերման ենթարկված անձիք բացատրություն են տվել և բաց թողնվել, նրանք դեռևս կարգավիճակ չունեն