«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 5-ին ժամը 09։00-ից մինչև մարտի 6-ը ժամը 09։00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինի, Գետափնյա, Իվանովո, 26 Կոմիսարների, Լերմոնտով փողոցների, Միասնիկյան 1-88 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: