Լրագրող Ոսկան Սարգսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տավուշում մարզային կամ տարածքային նորմալ գործող հեռուստաընկերություն չկա: Եթե վաղը սահմանագոտու բնակիչներին մոբիլիզացնելու կամ անհապաղ իրազեկելու հարկ լինի, խնդիր է ծագելու: Փոխարենը Երևանում տասնյակ հեռուստանկերություններ են գործում, որոնք առատորեն օգտվում են գովազդային դաշտի շահույթներից: Դրանք հիմնականում տափակ սերիալներ, գռեհիկ հումոր են ներկայացնում կամ հեռուստաընկերության սեփականատիրոջն են գովերգում: Պարբերաբար հետևում են վրացական հեռուստաընկերությունների աշխատանքին, որոնք հայաստանյան հեռուստաընկերությունների համեմատ լավ են աշխատում:

2018թ. ամռանից Հայաստանում իրավիճակ է փոխվել, սակայն հեռուստատեսային դաշտում այդ փոփոխությունն այնքան էլ նկատելի չէ»: