Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին կներկայացնի երգչուհի Նևենա Բոժովիչը` «Crown» երգով։

Բոժովիչը դարձել է Սերբիայի ազգային ընտրության հաղթող: Երգչուհին հայտարարել է, որ երգը գրված չի եղել հատուկ «Եվրատեսիլի» համար:

Նշվում է, որ Նևենա Բոժովիչն արդեն երկու անգամ ներկայացրել է Սերբիան «Եվրատեսիլ» երգի մրցույթին: