Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով տարածքներ զիջելու մասին խոսակցություններին, նշել է

«Մարդիկ դիվիդենտ շահելու համար ինչ-որ գաղափար են առաջ բերել, բայց նման բան չի կարող լինել:

Մենք հող տվող չենք, մենք հող պահող ենք, ազատագրող, մենք երկրապահ ենք»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հոկտեմբերի 27-ի վերաբացման հնարավորություն տեսնում է, Սասուն Միքայելյանը պատասխանել է․

«Ժամանակը ցույց կտա: Ամեն ինչն էլ կբացահայտվի ժամանակի ընթացքում»։