Հանրապետություն կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով հարցին՝ հոկտեմբերի 27-ից հետո կա՞ն մարդիկ, որոնց ներել է, պատասխանել է․

«Պետական բոլոր պաշտոնյաներին, առանց բացառության, ներել եմ, բայց ներել չի նշանակում արդարացնել»։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին և՞ս ներել է, նշել է.

«Միանշանակ... Ես երբեք չեմ ասել, որ Քոչարյանը կամ Սարգսյանն են հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները: Համարում եմ, որ անմեղության կանխավարկածը համար մեկ արժեքն է, որ այսօր գերկարևոր է դառնում մեր երկրի համար»: