Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել: Սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 4,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է Քոբուլետի շրջանի Խինո գյուղում: Այս մասին տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:

Քաղաքացիների վկայությամբ՝ ստորգետնյա ցնցումներն զգացվել են Չակվիում, Բաթումում, Կեդում և Գուրիայում: Ինչպես IPN-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների ծառայությունում, գերատեսչությունը հաղորդումներ չի ստացել ավերածությունների մասին, հաղորդումներ չեն ստացել նաև Շտապ բուժօգնության կենտրոնում: