Այսօր Եռաբլուր պանթեոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է․

«Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի և պատմական գնահատականը պետք է ստանա: Պատմականի մեջ մտնում է նաև իրավականը»։

Լրագրողների այն դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի գնահատականով Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանում իշխանություն չփոխվի, նախագահն արձագանքել է.

«Ես չեմ կարող Արամ Սարգսյանի ասածները մեկնաբանել»:

Հարցին, թե ինչո՞ւ չսկսել այդ պատմական գնահատականը ձևավորել այս պահին Սարգսյանն ասել է.

«Եթե կարծում եք, որ պետք է սկսել, ուրեմն պետք է սկսեք ինքներդ, առաջիններից մեկը դուք պետք է լինեք»: