Մոսկվայում 88 տարեկանում վախճանվել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

Նշվում է, որ Բակշին կյանքի մեծ մասը նվիրել էր հայ ժողվորդի պատմության և մշակույթի ուսումնասիրությանը:

«Ռուսաստանում ՀՀ դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիմ Բակշիի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է հրապարակման մեջ:

Կիմ Բակշին ծնվել է 1931թ-ին Մոսկվայում։ Նա ռուսաստանցի գրող է, կինոդրամատուրգ և հայագետ։ Հայագիտությամբ զբաղվել է 1964թ-ից։ Հայաստանի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է, Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ: Նրա գրչին են պատկանում «Արծիվ և սուր», «Ճակատագիր և քար», էսսեներ, «Սուրբ Ղազարի հարությունը», «Մենաստանից՝ սիրով», «Մեր աշխարհը նման է անվի», «Սառած ժամանակը», «Կապույտ երկնքի տակ» գրքերը:

Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին պարգևատրվել է Պատվո շքանշանով: