Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ասել է․

«Զարմանալիրորեն քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են։ Դա ինձ զարմացնում է»։

Նրա խոսքով, հին երևանցու համար սրտի ցավ է, երբ տեսնում է ամեն ինչ քանդում են:

«Ուրախացանք, ոգևորվեցինք, ասացինք՝ նոր ժամանակներ են, հեղափոխություն եղավ, սերնդափոխություն եղավ, Մեսչյանը հայտարարեց, որ այլևս ոչ մի շենք չի քանդվի, սակայն ականատես ենք մի վշտալի պատմության, նորից քանդում են»։

Քանդակագործը նշել է, որ Խորենացի 13 հասեցում գտնվող ազգային ճարտարապետական կոթողը քանդում են, կողքը դնում են սև ապակիներով էլիտար մի այլանդակություն.

«Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել։ Ի՞նչ է սա, ծրագիր է, թե ինչ է»։

Նա նշել է, եթե քաղաքապետը չի հասկանում քաղաքաշինությունից, շինարարությունից, «բա Մեսչյանն ի՞նչ է մտածում»։

«Ընդունենք հուշարձանների ցուցակում չկա, բայց իրենց հոգու ցուցակո՞ւմ էլ չկա, բա՞ բարոյականություն չկա այսպիսի գեղեցիկ շենքը քանդեն»։

Ասուլիսին ներկա «Հայաստանի փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի խոսքով, իրեն քիչ է հուզում՝ հուշարձան է, թե ոչ։

«Նշեցինք Երևանի 2780-ամյակը։ Զբոսաշրջիները գալիս են, հարցնում՝ իսկ ո՞ւր են ձեր հին շինությունները»։

Տ. Հեքեքյանը նաև նշել է, որ չկա որոշակի կանոնակարգում, չափորոշիչներ են գրվել, ներկայացվել կառավարության հաստատմանը, թե որ շենքերը պետք է համարվեն գոնե պատմական հուշարձան, կամ որոնք պետք է պահպանվեն, մինչև օրս հաստատված չեն։