Գործարար Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ օտարերկրացի ներդրողները Աբովյան քաղաքում ընթացիկ տարվա մայիս-հունիսին ադամանդագործական արտադրություն են հիմնելու:

«Ես ինքս ծանոթ եմ մարդկանց, ովքեր Հոնկոնգից, Դուբայից գրասենյակները տեղափոխում են Հայաստան: Աբովյան քաղաքում մի մեծ շենք են վերցրել, վերակառուցում են և մայիս-հունիսին բացելու են, մոտ 3000 մարդ աշխատելու է: Հայկական ոսկերչությունը կարող է այդ արտադրանքը վերցնել, քանի որ մշակված ադամանդը ներկրվում է»,- ասել է Խաչատուր Սուքիասյանը:

Գործարարն ասել է, որ եթե ադամանդը Հայաստանում մշակվի, մի քանի տարի անց այս ոլորտում կարող է 15-20 000 մարդ աշխատել Աբովյան ու Նոր Հաճըն քաղաքներում:

Նրա խոսքով, ադամանդագործությունը վերջին 10 տարում անկում է ապրել, այժմ սկսում է զարգանալ: